«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոստովանել է, որ իրեն օգնել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտիի խորհուրդը:
«Ես աշխատել եմ Անչելոտիի գլխավորությամբ, երբ ֆուտբոլիստ էի, ու գիտեմ՝ որքան լավն է նա: Միջմրցաշրջանում նա ինձ ասաց, որ բարձր գծերով ենք խաղում, ու խորհուրդ տվեց իջեցնել դրանք»,- Մարեսկայի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ վերջին 5 խաղերում լոնդոնյան ակումբը նույնքան հաղթանակ է տոնել:
Fanat, Realmadrid.am