Կիլիան Մբապեի՝ Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի կոտրվածքը կարող է փոփոխել «Ռեալում» շնորհանդեսի օրը:
Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:
Եվրո-2024-ի ավարտից հետո ֆրանսիացին կարող է քթի վիրահատության ենթարկվել:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի շնորհանդեսն «Արքայական ակումբում» նախատեսված է հուլիսի 16-ին:
Fanat, Realmadrid.am