Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0–2 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
«Ռեալ Մադրիդը» պարտվեց վերջին 11 խաղերից 5–ում՝ մեկ պարտություն ավելի կրելով, քան նախորդ ամբողջ 73 խաղերի ընթացքում (Հ52, Ո17, Պ4): Վերջին անգամ «սերուցքայինները» օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 5 խաղ պարտվել էին 20/21 մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդը» առաջին խաղակեսում ընդամենը 3 հարված հասցրեց խաղում՝ ընդամենը 0.08 xG։ Սա ընթացիկ մրցաշրջանում թիմի վատագույն արդյունքն է հյուրընկալվելիս։
2015 թվականի մարտից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» «Ատլետիկին» պարտվեց «Սան Մամեսում»։
Մբապեն «Ռեալի» կազմում իրացրած հինգ 11–մետրանոցներից վրիպել է 2–ում։ Պրիմերայի ոչ մի ֆուտվոլիստ այս մրցաշրջանում այդքան չի վրիպել։
Մբապեն արդեն 22 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, ավելին՝ քան Պրիմերայի ցանկացած ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1–ի 29 խաղից 20 անգամ էր հայտնվել խաղից դուրս վիճակում։