Կարլո Անչելոտին «Լիվեպուլին» անվանել է Եվրոպայում ամենաբարդ մրցակիցը։
«Ռեալը» երեկ պարտություն կրեց մերսիսադյան ակումբից 0։2 հաշվով։
«Հանդիպումը բարդ էր, բայց մենք գիտեինք, որ այդպես է լինելու։ Կարծում եմ, որ հիմա «Էնֆիլդում» հանդիպումները ամենաբարդն են։ «Լիվերպուլը» շատ լավ խաղային դինամիկա ունի։ Մինչ 11 մետրանոցը մենք խաղի մեջ էինք, իսկ հետո թուլացրինք։
Առաջին կեսում մենք լավ պաշտպանվում էինք, բայց և կարող էինք ավելի լավ օգտագործել հակագրոհները։ Թիմի խաղն ինձ դուր եկավ։ Կարծում եմ, որ մենք լավ հանդիպում անցկացրինք Եվրոպայի ամենաբարդ մրցակցի դեմ։ Արդյունքը արդարացի էր, քանի որ նրանք արժանի էին հաղթանակի, բայց մենք պայքարեցինք։
Մենք պատրաստվում ենք դուրս գալ ՉԼ-ի հաջորդ փուլ։ Մենք իրավունք չունենք այլ կերպ մտածելու». նշել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am