«Ռեալում» անհանգստացած են Կիլիան Մբապեի և Վինիսիուսի համագործակցության մակարդակից։
Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում ավելին էին ակնկալում խաղադաշտում տեսնել երկու ֆուտբոլիստների կատարմամբ։ Երբ երկուսն էլ գտնվում են խաղադաշտում, նրանցից միայն մեկն է փայլում։
Ակումբում հասկանում էին այդ ամենը, սակայն ակնկալում էին, որ մրցաշրջանի այս հատվածում արդեն նրանց համագործակցությունը ավելի լավ մակարդակի վրա է լինելու։
Այս ամենի հետ մեկտեղ «Ռեալում» չեն կասկածում Վինիսիուսի և Մբապեի որակների վրա և գտնում են, որ նրանք պետք է լինեն խաղադաշտում, եթե պատրաստ են խաղալ։ Նրանցից որևէ մեկին պահեստայինների նստարանին թողնելու տարբերակը չի դիտարկվում։
Relevo-ն նաև նշում է, որ խաղադաշտից դուրս նրանք միմյանց հարգանքով են վերաբերվում, սակայն նրանց հարաբերությունները ընկերական համարել չենք կարող։
Los Merengues, Realmadrid.am