«Ռեալու» դժգոհ են գալիք մրցաշրջանի խիտ խաղացանկից։
Խնդիրը կայանում է Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի մեջ, ըստ որի այժմ մրցաշարին մասնակցելու են 32 ակումբներ։
«Հաջորդ մրցաշրջանը մենք պետք է սկսենք օգոստոսին և ավարտենք հուլիսին։ Անհեթեթություն ։ Նրանք պատրաստվում են սպանել ֆուտբոլիստներին». այսպես է փոխանցել Relevo-ի լրագրող Խորխե Պիկոնը «Ռեալի» ներկայացուցչի խոսքերը։
«Ռեալն» իր առաջին պաշտոնական հանդիպումը գալիք մրցաշրջանում կանցկացնի օգոստոսի 14-ին՝ խաղալով Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում։ Եթե «Ռեալը» դուրս գա ԱԱԱ-ի եզրափակիչ, ապա մրցաշրջանը նրանց համար կավարտվի 2025 թվականի հուլիսի 13-ին։ Այդպիսով թիմը կարող է անցկացնել 72 հանիպում մեկ մրցաշրջանի ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am