Կարլոս Կազեմիրոն կարող է բաց թողնել ՉԼ-ի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։
Բրազիլացին մկանային խնդիրներ ունի, որոնց պատճառով չի մասնակցելու Լի Լիգայի առաջիկա տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպմանը։
Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է։
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն «Ռեալի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am