«Բարսելոնան» այսօր ներկայացրել է գարնանը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի համար նախատեսված հատուկ մարզաշապիկը։
Մարզաշապիկի վրա տեղ կգտնեն ակումբի ավանդական կապտանռնագույնը և Կատալոնիայի գույները խորհրդանշող դեղնակարմիրը։ Այդ կերպ «Բարսելոնան» ներկայացնում է թիմի խորհրդանիշը և այն, թե ինչ ծագում ունի ակումբը։
Մարզաշապիկը ներկայացրել է ակումբի լեգենդ և նախկին ավագ Կարլես Պույոլը։
Մարզաշապիկը արդեն վաճառքում է, և ցանկացողների կարող են ձեռք բերել այն 145 եվրոյի դիմաց։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 11-ին։
Los Merengues, Realmadrid.am