Հոդվածներ

Լա լիգայի նախագահը համեմատել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» ծախսերը
07.07.2024
1608 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը համեմատել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» ծախսերը:

«Կա շատ կարևոր փաստ. 3 տարի առաջ «Բարսելոնայի» առաջին թիմի աշխատավարձերի ֆոնդը 650 միլիոն եվրո էր, հիմա՝ 450:

Սա արդեն ընդունելի է նման թիմի համար: Նրանք այս առումով նույն մակարդակի վրա են «Ռեալի» հետ, սակայն «Արքայական ակումբը» տարիների ընթացքում շատ լավ է կատարում իր պարտականություններն ու դրանով խաղացողների է գրավում»,- Տեբասի խոսքը փոանցում է  Marca-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում, իսկ «Բարսելոնան» երկրորդն էր Իսպանիայի առաջնությունում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված