Էդուարդո Կամավինգան տեղ է գտել Golden Boy մրցանակի 40 լավագույնների ցուցակում։ Tuttosport-ը մրցանակը շնորհում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
19-ամյա ֆուտբոլիստը իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում, և գնալով ավելի կարևոր դեր է ստանում Կարլո Անչելոտիի թիմում։
Գավիի, Պեդրիի և Բելինգեմի հետ միասին, Կամավինգան Golden Boy-ի գլխավոր հավակնորդներից մեկն է։
Օրերս Կամավինգան հրավեր է ստացել նաև Ֆրանսիայի ազգային հավաքականից։ Ֆուտբոլիստի՝ Քատար մեկնելու շանսերը մեծանում են։
Los Merengues, Realmadrid.am