• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» անհանգստացած են վնասվածքների քանակով ու կասկածներ ունեն Պինտուսի վերաբերյալ

Հոդվածներ

«Ռեալում» անհանգստացած են վնասվածքների քանակով ու կասկածներ ունեն Պինտուսի վերաբերյալ
16.11.2024
1837 0

«Ռեալում» առաջանում են տարաձայնություններ Անտոնիո Պինտուսի կատարած աշխատանքի վերաբերյալ։ 

Լա Լիգայի նախորդ տուրում «Արքայական» ակումբի երեք ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով ստիպված եղան վաղաժամ լքել խաղադաշտը։ Ռոդրիգոն ու Լուկաս Վասկեսը մկանային վնասվածքներ ստացան, իսկ Էդեր Միլիտաոն խաչաձև կապանների վնասվածք ստացավ ու նրա համար մրցաշրջանն ավարտված է։ 

Այս պահին վնասվածքների պատճառով թիմին չեն կարող օգնել 9 ֆուտբոլիստներ։ Ավելի վաղ խաչաձև կապանների վնասվածք էին ստացել նաև Խոան Մարտինեսն ու Դանի Կարվախալը։ Նախորդ մրցաշրջանում նույն վնասվածքը ստացել էին նաև Տիբո Կուրտուան և Դավիդ Ալաբան։ Այս մրցաշրջանում 17 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել, ընդ որում նրանցից մի քանիսի մոտ դրանք եղել են մեկից ավելի անգամ։

The Athletic-ի տեղեկություններով, վնասվածքների ներկայիս իրավիճակը անհանգստություն է առաջացրել ակումբի հանդերձարանում։ Կարլո Անչելոտիի մարչական շտաբում տարրաձայնություններ կան ակումբի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի վերաբերյալ։

Նրանցից ոհմանք կարծում են, որ Պինտուսի մեթոդներն արդեն հնացած են։ Որոշ ֆուտբոլիստներ էլ դժգոհ են այն ամենից, որ լրատվամիջոցները վերջին մրցաշրջաններում կենտրոնացած են նրա վրա։

Պինտուսին մոտ կանգնած մարդիկ էլ նշում են, որ թիմի նման ֆիզիկական վիճակը մեծապես կապված է թիմի խաղային ծանր գրաֆիկի հետ։ 

Los Merengues, Realmadrid.am