Վինիսիուս Ջունիորը կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը Իսպանիայի դեմ կայանալիք խաղում։
Որոշումը կայացվել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Այդ հանդիպում նվիրված է լինելու ռասիզմի դեմ պայքարին, իսկ Վինիսիուսը այդ պայքարում վերջին տարիների գլխավոր դերակատարներից մեկն է։
Հատկանշական է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը հենց Իսպանիայում է ամենից շատ առնչվել ռասիզմին, և իսպանացիների դեմ արտագնա խաղում նա առաջին անգամ կրելու է իր ընտրանու ավագի թևկապը։ Այն նրան զիջելու է Դանիլոն։
Հանդիպումը կկայանա այս գիշեր` Երևանի ժամանակով 00։30։
Los Merengues, Realmadrid.am