«Բենֆիկայի» պաշտպան Անտոնիու Սիլվան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը արդեն նշել է իր նորամուտը «Բենֆիկայի» հիմնական թիմի կազմում։
Սիլվան պորտուգալական ակումբի կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա հիմնական թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ այդ թվում նաև ՉԼ-ի 3 երեք հանդիպման։ 2027-ին նրա գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է։
Los Merengues, Realmadrid.am