Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կոչ է արել առայժմ չմտածել Մբապեի մաիսն։
Այն հարցին, թե ինչու Կիլիանը տեղ չի գտել հավաքականի հայտացուցակում, Դեշամը նախ զարմացել է, թե ինչու այդ հարցը ավելի վաղ չի հնչել, որից հետո նոր տվել է իր պատասխանը։
«Լսե՛ք, ես ասել եմ այն, ինչ ասել եմ։ Կարող եք վերաձևակերպել ու ասել այնպես, ինչպես ցանկանում եք։
Մեզ առաջիկայում խաղ է սպասվում։ Թիմում 23 ֆուտբոլիստներ կան։ Կիլիանն այստեղ չէ, ու խնդրում եմ, հանգիստ թողեք նրան». նշել է ֆրանսիացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am