Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել իրեն ուղված քննադատությունների վերաբերյալ։
«Ինձ ոչինչ չի անհանգստացնում։ Թիմը լավ աշխատեց։ Նման խոսակցությունները ինձ չեն հետաքրքրում, քանի որ դրանք կեղծ են։ Ես գտնվում եմ պրոֆեսիոնալների համար աշխարհի լավագույն տեղում՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Յուրաքանչյուրն էլ ցանկանում են օրերից մի օր հայտնվել այստեղ։ Իմ դիրքը լավագույնն է աշխարհում։
Ֆուտբոլը լավն է նրանով, որ վատ խաղից ու պարտությունից հետո հնարավորություն կա ամեն ինչ ուղղելու։ Դա հնարավորություն է տալիս կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ անելու ես, այլ ոչ թե արդեն եղած վատի։
Ես քննադատություններին չեմ տրվում։ Այսօր դու լավագույնն ես, իսկ վաղը քեզ հիմարի մեկն են անվանում։ Իմ փորձի շնորհիվ ես ունեմ անհրաժեշտ բալանսը՝ հասկանալու համար, թե ով եմ ես։ Ես ինձ լավագույնը չեմ համարում, բայց և ամենահիմարը չեմ». նշել է իտալացի մասնագետը «Սելտայի» դեմ կայանալիք խաղից առաջ։
Los Merengues, Realmadrid.am