ՖԻՖԱ-ն հայտնել է Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանության անցկացման օրը։
Այն տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 5-ին։ Մասնակիցների վերջնական ցանկը պարզ կլինի նոյեմբերի 30-ին, երբ Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կմրցեն «Ատլետիկո Միենյրոն» ու «Բոտաֆոգոն»։
ԱԱԱ-ն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցաշարին մասնակցելու են 32 ակումբներ։
Արդեն հայտնի է, որ մրցաշարին կմասնակցեն «Ինտեր Մայամին», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Ռեալը», «Բավարիան», «ՊՍԺ-ն», «Ինտերը», «Պորտուն», «Բենֆիկան», «Բորուսիա Դորտմունդը», «Յուվենթուսը», «Ատլետիկոն», «Զալզբուգը», «Ալ-Հիլալը», «УՈւրավա Րեդ Դայմոնդսը», «Ալ-Այինը», «Ուլսան», «Ալ-Ահլին», «Վիդադը», «Էսպերանսը» , «Մամելոդի Սանդաունսը», «Սիեթլը», «Մոտներեյը», «Լեոնը», «Պաչուկան», «Պալմեյրասը», «Ֆլամենգոն», «Ֆլումինենսեն», «Ռիվեր Փլեյթը», «Բոկա Խունիորսը», «Օկլենդ Սիթին»:
Los Merengues, Realmadrid.am