ՈՒԵՖԱ-ն նշանակել է այն մրցավարներին, ովքեր սպասարկելու են ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք առաջին հանդիպումները։
«Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը սպասարկելու է բոսնիացի Իրֆան Պելտոն։ Եզրերում նրան օգտնելու են Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Հանդիպման 4-րդ մրցավարը լինելու է Միլոշ Գիգովիչը։ VAR համակարգի վրա աշխատելու են Պոլ Վան Բուկելը և Դենիս Հիգլերը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 13-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Los Merengues, Realmadrid.am