Իսպանական El Confidencial-ի փոխանցմամբ, Ռաֆայել Վարանը հստակ հասկացրել է, որ «Ռեալի» կազմում անցկացրած 10 տարիներից հետո ցանկանում է վերադառնալ Ֆրանսիա։
Նշվում է, որ այս պարագայում Վարանը կգերադասի տեղափոխվել «ՊՍԺ», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Կարմիր սատանաները» արդեն երկար ժամանակ է հետևում են Վարանին, և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում անպայմանորեն ցանկանում են նրան տեսնել իրենց կազմում։
Այս պարագայում, երբ Վարանը հստակ նշի, որ ցանկանում է վերադառնալ Ֆրանսիա, անգլիական ակումբը ստիպված է լինելու նոր տրանսֆերային թիրախ փնտրել։
Los Merengues, Realmadrid.am