Ալֆոնսո Դևիսի գործակալը դժգոհ է «Բավարիայի» հետ տարվող բանակցությունների ընթացքից։
Bild-ի լրագրող Կրիստիան Ֆալկի փոխանցմամբ, Նիկ Հաուսը, ով հանդիսանում է ֆուտբոլիստի գործակալը, դժգոհ է նոր պայմանագրի շուրջ «Բավարիայի» որդեգրած քաղաքականությունից։ Կանադացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը, և կողմերը փորձում են համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։
Բանակցություններն ընթացել են տեսազանգերի միջոցով։ Բացի այդ, դրանց ներկա չի եղել ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը, որը զարմացրել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ Հաուսը չեղարկել է նախապես պլանավորած ուղևորությունը դեպի Մյունխեն։ Այժմ գործակալը մտադիր է լսել «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները, որոնք հետաքրքրված են Դևիսի ծառայություններով։ Հանդիպումները պլանավորված են հունվարին։
Los Merengues, Realmadrid.am