Հոդվածներ

Միլիտաո. «Հանձնվելն ինձ համար չէ»
10.11.2024
1737 0

Էդեր Միլիտաոն խոսել է իր վնասվածքի մասին։ 

Լա Լիգայի շրջանակում կայացած «Օսասունայի» դեմ խաղում բրազիլացին հերթական անգամ խաչաձև կապանների վնասվածք ստացավ։ 

«Շնորհակալ եմ բոլորին հաղորդագրությունների, սիրո ու աջակցության համար։ Սա ընդամենը հերթական կռիվն է, որը պետք է հաղթել, և ես արդեն գիտեմ, թե ինչպես պետք է վերադառնալ։ Հանձնվելն ինձ համար չէ». գրել է պաշտպանը․

Հիշեցնենք, որ բրազիլացու համար մրցաշրջանն ավարտված է։ Ըստ նախնական տվյալների, նա բաց կթողնի մոտ 9 ամիս։

Los Merengues, Realmadrid.am