«Ռեալի» երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել Վինիսիուս Ջունիորին։
«Միլանի» դեմ կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուները վանկարկել են բրազիլացու անունը։
Խաղի մեկնարկից առաջ էլ նրանք սուլել են ՉԼ-ի հիմնի ընթացքում։ Հնարավոր է, որ դա կապված է եղել Վինիսիուսի՝ ոսկե գնդակը չստանալու փաստի հետ։ Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը երկրպագուներին պատասխանել է ժպիտով։
Los Merengues, Realmadrid.am