Հոդվածներ

Բենզեմա. «Մբապեն պետք է հարմարվի ճնշմանը. սա «ՊՍԺ»-ն չէ»
05.11.2024
1318 0

«Ռեալի» նախկին ավագ Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի ելույթների մասին։ 

«Դու չես կարող Վինիսիուսին օգտագործել կենտրոնում կամ աջ եզրում, քանի որ ամեն խաղում նա տարբերություն է ստեղծում ձախ եզրում։ Ինձ համար Մբապեն կենտրոնական հարձակվող չի համարվում։ Երբ հավաքականում նա խաղում 9 համարի դիրքում, այնքան էլ լավ չի խաղում, քանի որ դա նրա դիրքը չէ։ Բայց ձախից կա Վինիսիուսը, ով խաղաոճով նման է նրան ու գտվում է նույն մակարդի վրա։ 

Անչելոտին շատ բան գիտի ու կգտնի խնդիրը լուծելու տարբերակը։ Մբապեն 9 համար չէ, նրանից շատ են պահանջում ու շատ են ճնշում, իսկ «Ռեալը» «ՊՍԺ» չէ։

Նա պետք է հարմարվի այդ ճնշմանը ու մոռանա ձախ եզրի մասին։ Կիլիանը պետք է գոլեր խփի։ Նա ունի այդ վարպետությունը». նշել է Կարիմ Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am