Մարսելոյի ավագ որդին՝ Էնցո Ալվեսն արդեն Իսպանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է։
«Ռեալի» ֆուտբոլիստը, որը կրում է ավատի թևկապը, իսպանացիների հաղթական գոլը խփեց Իտալիայի դեմ Ֆլորենցիայում կայացած Մ15 ընկերական խաղում։
14–ամյա Էնցոն մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ հանդիպման 25–րդ րոպեին՝ գոլը նշելով Կրիշտիանու Ռոնալդուի պես։
Էնցոն շարունակում է աճել՝ դառնալով «Ռեալի» երիտասարդական թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։ Կրելով «9» համարի մարզաշապիկը՝ Էնցոն առաջին պայմանագիրը «Ռեալի» հետ կնքել է 2022 թվականի դեկտեմբերին։
Հնարավոր է՝ ապագայում Էնցոն հետագայում ստիպված լինի ընտրություն կատարել Իսպանիայի հավաքականի և նրա ծնողների հայրենիքի՝ Բրազիլիայի միջև։