«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել են Կառլոս Էնրիկե Կազեմիրոյի տրանսֆերը։
«Ռեալ Մադրիդն» իր խորին երախտագիտությունն է հայտնում Կազեմիրոյին, որն արդեն այս լեգենդար ակումբի մի մասն է։
2013 թվականի հունվարին՝ նրա ժամանելուց հետո՝ 20 տարեկան հասակում, Կազեմիրոն մեր պատմության ամենակարևոր ու հաջող ժամանակաշրջանի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է եղել։
Մեր ակումբի մարզաշապիկը պաշտպանելու ժամանակ նա 18 տիտղոս է նվաճել և նոմինացվել 2022 թվականի «Ոսկե գնդակին»։
Ի հավելումն այս փայլուն ելույթների, Կազեմիրոն միշտ կներկայացնի մեր ակումբի արժեքները։ Օրինակելի ֆուտբոլիստ, որն ամեն ինչ տվել է «Ռեալ Մադրիդի» համար։
«Ռեալ Մադրիդը եղել է և միշտ կլինի նրա տունը և մենք նրան ու նրա ամբողջ ընտանիքին լավագույնն ենք մաղթում կյանքի այս նոր փուլում։
Հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, կկայանա Կազեմիրոյի հրաժեշտի արարողությունը, որը կանցկացվի «Ռեալ Մադրիդ Սիթիում»՝ մեր նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ։