«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո Վինիսիուս Ջունիորը կիսվել է իր տպավորություններով։
«Առջևում դեռ 90 րոպե ունենք կորցրածը հետ բերելու համար, և այդ րոպեները ընթանալու են «Սանտիագո Բեռնաբեուում»։ Մեր երկրպագուները ունակ են տարբերություն ստեղծել։
2։0 հաշվից հետո թիմը կարողացավ վերգտնել իր խաղը։ Մենք մեկնում ենք Մադրիդ լավ տրամադրությամբ։
Մենք պետք է ուժեղացնենք խաղը մեկնարկային րոպեներին։ Չպետք է միանալ խաղին ուշացումով։
Նման խաղերում դու պետք է մաքսիմալ կենտրոնացած լինես։ Ինձ դուր է գալիս ճնշումը և լարվածությունը». նշել է Վինսիուսը։
Los Merengues, Realmadrid.am