Մադրիդի «Ռեալի» բոյկոտը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ նախաձեռնել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Cope-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսի հաղորդմամբ՝ չնայած նրան, որ իտալացին արժանացել է տարվա լավագույն մրցանակին՝ առաջարկել է ներկա չգտնվել մրցանակաբաշխությանը:
Միաձայն որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության լավագույն քառյակում ընդգրկված էին «Արքայական ակումբի 3 ֆուտբոլիստներ (Վինիսիուս, Բելինգեմ, Կարվախալ), սակայն պատվավոր մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիոն:
Fanat, Realmadrid.am