Մարտին Էդեգորը հունվարի 25-ին կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստ, հաղորդում է The Times-ը։
«Զինագործները» համաձայնվել են 1.8 մլն ֆունտ վճարել վարձակալության համար, իսկ նորվեգացին շաբաթական 38 հազար ֆունտ կվաստակի։
Նրա պայմանագրում չի լինի տրանսֆերը գնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ Էդեգորը կվերադառնա «Ռեալ» 6-ամսյա վարձակալությունից հետո։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոման հաղորդել էր, որ Էդեգորը Արտետայի զանգից հետո որոշել է միանալ «Արսենալին»։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 9 խաղում մասնակցել է 367 հանդիպման։