Կայացավ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի հերթական տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բետիս» հանդիպումը։
Այս խաղին ևս «Արքայական» ակումբը մոտեցել էր կադրային լուրջ կորուստներով, չնայած, կային նաև վերադարձներ։
Վնասվածքից ապաքինվել էին Կարվախալը և Էդեն Ազարը, և երկուսն էլ մասնակցեցին հանդիպմանը։
Ընդհանուր առմամբ խաղը ընթացավ բավական հավասար պայմաններում։ Երկու թիմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություններ ունեին, սակայն չէին կարողանում դրանք օգտագործել։
Թե՛ առաջին, և թե՛ երկրորդ խաղակեսում թիմերևից որևէ մեկը տոտալ առավելություն չուներ, և կարելի է ասել, որ խաղի վերջնական արդյունքը համապատասխանում էր հանդիպման ողջ ընթացքին։
Այպիսով «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ գոլազուրկ ոչ ոքի խաղաց և կորցրեց հերթական կարևոր միավորները։
«Ռեալ Մադրիդ» 0-0 «Բետիս»
Los Merengues, Realmadrid.am