Պոլ Բերջեսը «Ռեալի» համակարգում է 2009 թվականից:
Անգլիացի մասնագետն ավելի քան 10 տարի է պատասխանատու է «Սանտիագո Բերնաբեուի» և մարզումային խաղադաշտերի խոտածածկի որակի համար:
«Գրանադայի» հետ հանդիպումից հետո Բերջեսը սոցիալական ցանցերում գրել է.
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր Մադրիդում: 12 տարի անց հեռանում եմ անհավանական ակումբից: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և ամբողջ անձնակազմին: Բոլորին հաջողություն եմ մաղթում 2021 թվականին»:
Fanat, Realmadrid.am