«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղը:
«Ամբողջովին տրվում ենք մեր գործին ու այն ինչ անում ենք, անում ենք մեծ հավատով, սակայն այսօր հետ քայլ կատարեցինք: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմիցս լինում են նման խաղեր. պետք է շարունակել հավատալ՝ ինչ էլ որ լինի ու պայքարել մինչև վերջ:
Ֆիզիկական տեսանկյունից այսօր այդքան էլ լավ տեսք չունեինք, սակայն հանդիպման վերջնամասը բավականին ակտիվ անցկացրինք: Կարծում եմ՝ չեմպիոնական մրցավազքն առջևում է, ու չեմ կարծում՝ մրցակիցները առավելագույն միավորներ կվաստակեն մնացած խաղերում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realamdrid.am