Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ։ Խաղի հերոսներից էին Կարիմ Բենզեման և Էդեն Ազարը։ Ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ, իսկ Ազարը խփեց 1 գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղից հետո Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել Ազարի մասին։
«Նա հիանալի ֆուտբոլիստ էր «Չելսիի» կազմում։ Այժմ նա «Ռեալում» է և պետք է պատմություն կերտի այս ակումբում։ Հիմա նա իրեն շատ ավելի լավ է զգում ու մարզումներին շատ լավ աշխատանք է կատարում։ Այսօր նա հիանալի հանդիպում անցկացրեց». ասել է Բենզեման։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ազարը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am