Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Գոնսալո Գարսիային 60 միլիոն եվրոյով։ Ինչպես հայտնում է AS-ը, հենց այս գումարն են մադրիդցիները պահանջել իտալական ակումբներից մեկից, որը հետաքրքրված է 22-ամյա հարձակվողով։
Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջինը, որ հետաքրքրություն է ցուցաբերել Գոնսալոյի նկատմամբ, Դորտմունդի «Բորուսիան» է։ Բունդեսլիգայի ներկայացուցիչը պատրաստ է առաջարկել 30 միլիոն եվրո, սակայն այս պահին այդ առաջարկը չի համապատասխանում «Ռեալի» պահանջներին
Նշվում է, որ եԵբավարարվեն, Գարսիան կդառնա ակումբի համակարգից անցած երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Ալվարո Մորատայից հետո, որը 2017 թվականին «Չելսի» էր տեղափոխվել 80 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն Լա Լիգայում մասնակցել է 25 հանդիպման՝ միջինը խաղադաշտում անցկացնելով 27 րոպե և դառնալով 4 գոլի հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն