Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բարսելոնայի» հետ (26.10.2024, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մենք լավ ենք տրամադրված և մոտիվացված ենք՝ «Էլ Կլասիկոյից» առաջ։ Մենք գիտենք, որ դժվար խաղ է լինելու, սակայն նաև հետաքրքիր կլինի։ Մենք ցանկանում ենք հրաշալի ելույթ ունենալ մեր երկրպագուների առջև։
«Բարսելոնան» վաղվա խաղում ֆավորիտ է համարվում, քանի որ նրանք շատ լավ են խաղում։ Կատալոնացիները շատ ուժեղ են, սակայն ես ֆավորիտ չէի համարի ոչ մի թիմի։
Կատալոնացիներն այս մրցաշրջանում ավելի ուղղահայաց են հանդես գալիս, սակայն ես չեմ ցանկանում այս թիմը համեմատել Չավիի թիմի հետ, քանի որ մենք մի քանի անգամ պարտվել ենք նրանց»։
«Բելինգեմը փոքր վնասվածք ուներ, սակայն հիմա լավ է զգում իրեն։ Ջուդը գոլ չի խփում, սակայն շատ կարևոր է մեզ համար։ Բելինգեմի գոլերը կարևոր էին նախորդ մրցաշրջանում, երբ թիմից հեռացավ Բենզեման։ Հիմա մեր թիմի կազմում կա ֆուտբոլիստ, ով ունակ է մրցաշրջանում 30–40 գոլ խփել»։
«Մբապեն գոլեր է խփում, մենք շատ գոհ ենք նրանից։ Նա շարունակում է կատարելագործվել և հարմարվել նոր թիմին։ Խորհուրդ չունեմ նրան, նա գիտի թե ինչ պետք է անի, քանի որ շատ է խաղացել «Բարսելոնայի» դեմ»։
«Յամալին կանգնեցնելու ծրագի՞ր, նա հրաշալի և վտանգավոր ֆուտբոլիստ է, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, սակայն մենք չենք կարող կենտրոնանալ միայն մեկ ֆուտբոլիստի վրա, քանի որ «Բարսելոնայում» հանդես են գալիս շատ հրաշալի ֆուտբոլիստներ»։
«Հենց Վինիսիուսը կհաղթի «Ոսկե գնդակը»։ Այս ամսվա վերջում նրանից բացի ոչ–ոք չի արժանանա այս մրցանակին։ Վինիսիուսը աշխարհում լավագույններից է, բացի այդ շատ համեստ է»։
«Ով է «Ռեալի» հանդերձարանի առաջատա՞րը, նրանք շատ են՝ Վինի Ժունիոր, Վալվերդե, Մոդրիչ․․․ մեր բախտը բերել է այդ հարցում»։