Հոդվածներ

Դավիդ Բետոնիի մամուլի ասուլիսը՝ «Ալավեսի» հետ հանդիպումից հետո
23.01.2021
2603 0

Լա լիգայի 20-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ տանելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնական Դավիդ Բետոնին ներկայացավ «Մենդիսորոզա» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

 Խաղի մասին.

 «Շատ լավ էինք գործում հենց խաղի սկզբից: Տիրում էինք գնդակին ու հիանալի վերահսկում այն: Մեծ ուշադրություն էինք դարձրել հատկանպես պաշտպանությանը՝ լավ իմանալով, որ մրցակիցը շատ է գրոհում կենտրոնով ու պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար: »

Զիդանն այս թիմի ամենակարևոր մարդն է: Նա շատ գոհ էր ու շնորհավորեց ֆուտբոլիստներին: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր խաղ առանձին պատմություն է: Հարկավոր է լավ հանգստանալ ու պատրաստվել «Լևանտեի» հետ հանդիպմանը»:

Ազարի փոխարինման մասին.

«Ազար - Վինիսիուս փոխարինումը թարմություն ապահովելու համար էր: Մտահոգվելու ոչինչ չկա. Էդենը հիանալի 63 րոպե անցկացրեց: Նա շատ է բաց թողել վնասվածքների պատճառով: 

Ֆուտբոլում և հատկապես «Ռեալում» համբերատար լինելը դժվար է, սակայն, եթե մի փոքր էլ սպասենք, կտեսնենք լավագույն Ազարին: Այսօր գոլ + գոլային փոխանցում՝ նրա հաշվին: Հիանալի խաղ էր»:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը վարակված է կորոնավիրուսով, այդ պատճառով էլ նրան փոխարինել էր Դավիդ Բետոնին:

Fanat, Realmadrid.am