Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք ամեն ինչ գիտենք «Բորուսիայի» մասին»
21.10.2024
1003 0

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ (22.10.2024, 23:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Լուրն այն մասին, որ «Բորուսիան» չի մարզվելու «Բեռնաբեուու՞մ», մենք ամեն ինչ գիտենք դորտմունդցիների մասին։ Մենք կարիք չունենք նրանց գաղտնի հետևելու, որպեսզի իմանանք, թե ինչպես է խաղում թիմը»։

«Բելինգեմն այս տարի գոլ չի խփե՞լ, ես շատ գոհ եմ Ջուդից։ Նա շատ է օգնում մեզ և ահռելի ծավալի աշխատանք է կատարում։ Զարմանալի չէ, որ նա գոլ չի խփում, զարմանալին այն է, որ նա անցյալ տարի այդքան գոլ խփեց։ Մեզ համար կարևորը խաղադաշտում նրա կատարած աշխատանքն է, այլ ոչ թե գոլերը»։

«Սելտայի» դեմ խաղում մենք երեք կենտրոնական պաշտպան ունեինք, սակայն պաշտպանվում ենք միշտ 4 պաշտպանով և հետագայում նույնպես այդպես կանենք»։

«Լուիս Էնրիկեն ասել էր, որ Մբապեն ավելի շատ պաշտպանվում էր, երբ հանդես էր գալիս ՊՍԺ–ու՞մ, ես Մբապեից գոլեր եմ սպասում, նույնը Բենզեմային էի ասում»։

«Մոդրիչը յուրահատուկ ֆուտբոլիստ է, նա հրաշագեղ է և անկրկնելի։ Ես չեմ ասի, թե նա արդյոք վաղը կլինի մեկնարկային կազմում (ծիծաղում է)»։


Ամենակարդացված