Երեկ Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ հաղթանակի հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի հաղթանակին նպաստեց Ջուդ Բելինգեմի գրանցած դուբլը։
Այդպիսով «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվել է Լա Լիգայի շրջանակում 300 գոլ խփել «Բարսելոնայի» դարպասը։
Այդ ցուցակում «Սերուցքայիններին» հաջորդում են «Ատլետիկ Բիլբաոն» - 259 գոլ, Մադրիդի «Ատլետիկոն» – 249 գոլ, «Վալենսիան» – 243 գոլ և «Սևիլիան – 193 գոլ։
Los Merengues, Realmadrid.am