Հոդվածներ

«Էյբար» 1-3 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» հերթական երեք միավորը վաստակեց
20.12.2020
2609 0

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Էյբարին»։ 

Հանդիպման մեկնարկը բավական լավ դասավորվեց «Սերուցքայինների» համար։ Արդեն 13-րդ րոպեին «Ռեալի» ֆուտբոլիստները կարողացել էին երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Նախ 6-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 7 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Լուկա Մոդրիչը։ 

Շատ չանցած «Էյբարի» ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 28-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կիկե Գարսիան։

Այդ հաշվի պայմաններում թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսում «Էյբարը» մեծ ջանքեր էր գործադրում հաշվի մեջ հավասարություն մտցնելու համար, բայց Զիդանի սաները ամեն ինչ շատ հստակ էին անում։

Իսկ արդեն խաղավերջում՝ մրցավարի կողմից ավելացրած երկրորդ րոպեի «Ռեալի» ֆուտբոլիստներին հաջողվում է նաև դնել խաղի վերջակետը։ Կարիմ Բենզեմայի հերթական գոլային փոխանցումից հետո գոլի հեղինակ է դառնում Լուկաս Վասկեսը։ 

Այսպիսով «Ռեալը» հերթական հաղթանակն է տանում և միավորների ընդհանուր թվին գումարում ևս երեքը։ 

«Էյբար» 1-3 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Բենզեմա(6), Մոդրիչ(13), Կիկե Գարսիա (28), Լուկաս Վասկես (90+2)


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված