Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի շրջապատը արձագանքել է շվեդական մամուլի այն նորությանն, ըստ որի Ստոկհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մի կնոջ ենթադրյալ բռնաբարության բողոքի հիման վրա, որը կատարվել է մի հյուրանոցում, որտեղ Մբապեն ու հարազատները երկու օր են անցկացրել նախորդ շաբաթ։
«Այսօր համացանցում շարունակում է տարածվել շվեդական ԶԼՄ–ներից մեկի ստահոդ տեղեկությունը, որը ամբողջովին սուտ է և անպատասխանատու։
Որպեսզի վերջ տրվի Կիլիան Մբապեի՝ իմիջը փչացնելու շարունակական փորձերին, կկատարվեն անհրաժեշտ բոլոր իրավաբանական գործընթացները»,– ֆուտբոլիստի շրջապատի հայտարարությունը տարածել է RMC Sport–ը։
Անձամբ ֆուտբոլիստը նույնպես մեկնաբանել է մեղադրանքը՝ ակնարկելով որ դրանում խառն է իր նախկին ակումբի՝ ՊՍԺ–ի մատը։