Մյունխենի «Բավարիան» պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Ալֆոնսո Դևիսից:
Bild-ի հաղորդմամբ՝ գերմանացիներն այդ մասին արդեն հայտնել են «Սերուցքայինների» ղեկավարությանը:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» կարող է սպասել ևս մեկ տարի ու 2025-ին կանադացուն հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Ալֆոնսո Դևիսն անցկացրել 27 խաղ՝ դառնալով 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am