• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բետիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-3. «Արքայական ակումբի» առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում (տեսանյութ)

Հոդվածներ

«Բետիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-3. «Արքայական ակումբի» առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում (տեսանյութ)
26.09.2020
3511 0

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Բետիսին»: 

Բավական լարված պայքարում ընթացած խաղում «սերուցքայիններին» հաջողվեց հաղթանակ կորզել անդալուզյան թիմի դեմ պայքարում:

«Ռեալն» առաջինը հաշվի մեջ առաջ անցավ Ֆեդերիկո Վալվերդեի գոլի շնորհիվ, սակայն առաջին կեսում անսպասելի երկու գնդակ բաց թողեց ու հայտնվեց պարտվողի կարգավիճակում:

Երկրորդ խաղակեսում, սակայն, «Ռեալին» հաջողվեց ամուր գործել պաշտպանությունում ու հաղթանակի հասնել: Հաղթական գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:

Լա լիգա, 3-րդ տուր

«Բետիս» 2-3 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 0-1՝ Վալվերդե 14՛, 1-1՝ Մանդի 35՛, 2-1՝ Կարվալյու 37՛, 2-2՝ Էմերսոն 48՛(ինքնագոլ), 2-3՝ Ռամոս 82՛(11մ)

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված