Հոդվածներ

Նեյմարը վստահ է, որ Վինիսիուսը կնվաճի ոսկե գնդակը
14.10.2024
698 0

Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի կունենա ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը։ Որպես գլխավոր հավակնորդ նշվում է «Ռեալի» աստղ Վինիսիուս Ջունիորի անունը։ Օրերս նրա թեկնածությանը կողմ է արտահայտվել Նեյմարը։ 

«Վինիսիուսը հիանալի մրցաշրջան է անցկացրել։ Նա շատ հանդիպումների է մասնակցել։ Ես աջակցում են նրան ու վստահ եմ, որ նա է նվաճելու ոսկե գնդակը։ Այս տղան արժանի է մրցանակին, նա մարտիկ է, նա շատ է տուժել, նա կարողացավ հաղթահարել բոլոր դժվարություններն ու գերազանցել բոլոր ակնկալիքները, ու բացի դա, պատասխանել նաև քննադատություններին». հայտարարել է Նեյմարը։

«Վինիսիուսը բոլորիս համար կուռք է դարձել։ Ոսկե գնդակի համար ավելի լավ թեկնածու ուղղակի չկա». հավելել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված