• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» դիտարկում է 2025-ի ամռանը Ֆրիմպոնգին ձեռք բերելու տարբերակը

Հոդվածներ

«Ռեալը» դիտարկում է 2025-ի ամռանը Ֆրիմպոնգին ձեռք բերելու տարբերակը
14.10.2024
796 0

«Ռեալը» կարող է հաջորդ ամռանը ձեռք բերել Ջերեմի Ֆրիմպոնգին։ 

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով, «Արքայական» ակումբը հետևում է «Բայերի» աջ պաշտպանի ելույթներին։ Նա ներառված է ակումբի հնարավոր տրանսֆերների ցուցակում։ Գերմանական ակումբը տեղյակ է «Ռեալի» հետաքրքրվածության մասին։

Նշվում է, որ Ֆրիմպոնգը մտադիր չէ հունվարին հեռանալ «Բայերից»։ Նրա հեռացումը հնարավոր է միայն մրցաշրջանի ավարտից հետո։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո։ 

 Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Ֆրիմպոնգը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված