Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2-1 հաշվով հաղթեց «Շախտյորին»:
«Սերուցքայինների» կազմում գոլեր հեղինակեցին Ռոդրիգոն ու Վինիսիուսը:
Հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է խաղի լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է բրազիլացի Ռոդրիգոն: