Հոդվածներ

Խաղամակարդակի անկում Վինիսիուսի մոտ
23.01.2021
1719 0

«Ալկոյանոյից» կրած պարտությունը կարող է որոշիչ լինել «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների համար։ 

Խաղից հետո մեծ քննադատությունների արժանացավ Զինեդին Զիդանը, սակայն նրա հետ մեկտեղ քննադատվում էին նաև մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր ցույց տվեցին, որ բավարար խաղամակարդակ չունեն «Ռեալում» խաղալու համար։ 

Այդ ֆուտբոլիստներից մեկը Վինիսիուսն էր։  Վերջին շրջանում բրազիլացին շատ քիչ էր խաղաժամանակ ստանում և կորցրել էր Զիդանի վստահությունը։ «Ալկոյանոյի» դեմ հանդիպումը հիանալի հնարավորություն էր թիմում իր դերը վերականգնելու համար։ Սակայն դա ընդհանրապես նրա օրը չէր։ 

Զիդանը նրան 90 րոպե խաղաժամանակ տրամադրեց, սակայն այդ ընթացքում նա ոչնչով աչքի չընկավ, և ֆրանսիացի մասնագետը ստիպված էր լրացուցիչ առաջին խաղակեսում փոխարինել նրան։ Վինիսուսը շատ էր սխալվում։ Նա 8 անգամ կորցրել է գնդակը, 4 անգամ զիջել գնդակը պայքարի ընթացքում, իսկ կատարծ երեք առաջխաղացումներից միայն մեկն է հաջողությամբ ավարտել։ 78-րդ րոպեին նա հնարավորություն ուներ հաշիվը կրկնապատկելու, սակայն չկարողացավ ապակողմնորոշել մրցակցի դարպասապահին, ով դաձավ խաղի հերոսը։ Մի քանի րոպե անց «Ռեալը» գոլ բաց թողեց։ 

Մրցաշրջանի սկզբում Վինիսիուսից սպասելիքները շատ մեծ էին, սակայն ժամանակի ընթացքում նրա ելույթները անհանգստանալու առիթ տվեցին։  Մի քանի շաբաթ  նա կարևոր ֆուտբոլիստ էր Զիդանի համար։ Մարզիչը նրան օգտագործում էր թե՛ մեկնարկային կազմում, և թե՛ որպես անհրաժեշտ փոխարինող։ Նա եղել է մեկնարկային կազմում ՝ «Ատլետիկոյի», և «Սևիլիայի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում, ինչը արդեն իսկ խոսում է Զիդանի՝ նրա հանդեպ ունեցած վստահության մասին։

Բայց, քանի որ սպասելիքները և պահանջները շատ մեծ են, նա չի կարողանում արդարացնել դրանք ու նրա խաղում անկում է նկատվում։ Եզրային հարձակվողի դիրքում նա դարձել է Զիդանի վերջին ընտրությունը ու շատ քիչ է խաղաժամանակ ստանում։ .Վերջին 5 խաղերում (չհաշված «Ալկոյանոյի դեմ խաղը) Վինիսիուսը միջինում ստացել է 9 րոպե խաղաժամանակ։ 

Մարկո Ասենսիոն հիանալի մարզավիճակում է։ Բացի այդ շարք է վերադարձել Էդեն Ազարը։ Սա նշանակում է, որ Վինիսիուսը շատ փոքր շանսեր ունի իրեն դրսևորելու համար։ 

Չնայած այն բանին, որ Վինիսիուսը իրեն անվախ ֆուտբոլիստ է համարում, այնուամենայնիվ քննադատությունները, սպասելիքներն ու պահանջները կարծես թե կոտրում եմ նրան։ Նրա խաղամակարդակը ակնհայտորեն անկում է գրանցել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված