Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղից հետո
30.09.2024
1346 0

Լա լիգայի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» դեմ։

«Ռեալ Մադրիդը» չի պարտվում Լա լիգայի 40 խաղում (29 hաղթանակ և 11 ոչ–ոքի): Սա ակումբի պատմության լավագույն անպարտելի ցուցանիշն է։ Պրիմերայի ռեկորդ գրանցելու համար պետք է ևս 3 անպարտելի հանդիպում։

Վինիսիուսը Եվրոպայի թոփ 5 առաջնություններում այս մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է՝ Յամալի, Սակայի, Նևեշի հետ միասին՝ 5–ական։

«Ատլետիկոյի» դեմ խաղում Մոդրիչը 58 ճշգրիտ փոխանցում կատարեց 58–ից։

Մոդրիչը երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որը Պրիմերայում մասնակցում է մադրիդյան դերբիին՝ 39 տարեկան, 20 օրական։ Առաջինը Բեն Բարեկն է՝ 39 տարեկան, 138 օրական։

Միլիտաոն Լա լիգայում առաջին անգամ գոլ խփեց ոչ գլխով։

Ռոդրիգոն «Ռեալի» կազմում 150–րդ հանդիպումն անցկացրեց Պրիմերայում։


Ամենակարդացված