• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռիվալդո. «Երբեք չէի մտածի, որ Կազեմիրոն այդքան կարևոր կդառնա «Ռեալի» համար»

Հոդվածներ

Ռիվալդո. «Երբեք չէի մտածի, որ Կազեմիրոն այդքան կարևոր կդառնա «Ռեալի» համար»
02.02.2021
1769 0

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Կազեմիրոն «Ռեալի» կազմում նման արդյունքի հասել է իր մեծ աշխատանքի արդյունքում։

Նա իր հայրենակցին համեմատում է Ռամոսի հետ, քանի որ Կազեմիրոն ևս բավական շատ խոլեր է խփում։ 

«Կազեմիրոն շատ փորձառու ֆուտբոլիստ է, բայց ես երբեք չէի մտածի, որ նա այդքան կարևոր կդառնար «Ռեալի» համար։ Նա այն ֆուտբոլիստներից է, որոնք բարձրացնում են թիմի տրամադրությունը խաղերի և մարզումների ժամանակ։ Ամեն խաղի նա ցուցադրում է իր ունակությունները։ Կազեմիրոն շատ է միանում գրոհներին և կարևոր գոլեր խփում, այնպես, ինչպես դա անում է Ռամոսը։ 

Չնայած նրան, որ նման արդյունքի չէի սպասում, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ Կազեմիրոն արժանիորեն «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է։ Նա այդ ամենին հասել է իր մեծ աշխատանքի շնորհիվ». ասել է Ռիվալդոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված