Հոդվածներ

Արբելո. «Ես միշտ կլինեմ մադրիդիստ. Դա իմ կյանքի ակումբն է»
29.08.2026
40 0

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է «Ռեալի» հանդեպ իր վերաբերմունքի և այնտեղ աշխատած ժամանակահատվածի մասին։

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելն ինձ համար մեծ օգուտ ու փորձ էր։ Ես ուզում էի, որ ամեն բան ավելի լավ դասավորվեր ակումբի և երկրպագուների համար, բայց եղավ այն, ինչ եղավ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ «Ռեալին»։ Ես եղել եմ ու միշտ կլինեմ մադրիդիստ։  

Մանավանդ հիմա, երբ թիմի ղեկին իմ ընկերն է, «Ռեալը» միշտ կլինի իմ կյանքի ակումբը։ Ես կդիտեմ նրանց բոլոր խաղերը։ Հենց այդ ակումբի շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ։ Ես այդ ակումբի հետ կապված եմ եղել ավելի քան 20 տարի և դա ես միշտ կրելու եմ ինձ հետ». նշել է Արբելոան։

Հիշեցնենք, որ ամռանը Ալվարոն հեռացավ «Արքայական» ակումբից և գլխավորեց «Ֆուլհեմը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված