«Ռեալի» ֆուտբոլիստ Դանի Սեբալյոսն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում, իր կարծիքն է հայտնել Մարտին Էդեգորի շուրջը ստեղծված իրավիճակի մասին:
«Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է մշտական խաղային պրակտիկա ունենան»:
Իսպանական մամուլը կարծում է, որ նման կերպ Սեբալյոսը էդեգորին կոչ է անում տեղափոխվել «Արսենալ»:
Ավելի վաղ նշվում էր, որ «զինագործներն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել են «արքայական» ակումբին ու մտադիր են մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին:
Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորն ընդամենը 367 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Fanat, Realmadrid.am