Gazzetta dello Sport-փոխանցմամբ Էլիֆ Էլմասը հայտնվել է մի շարք եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այդ ցուցակում է նաև Մադրիդի «Ռեալը»։
Մակեդոնացին օրերս դուբլի հեղինակ դարձավ Իսլանդիայի դեմ խաղում։ 22-ամյա ֆուտբոլիստը նախկինում աշխատել է «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Էլմասը «Նապոլիի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Այդ հանդիպումներից 4-ը նա անցկացրել է Եվրոպա լիգայի շրջանակում։
Սա նրա երրորդ մրցաշրջանն է իտալական ակումբի կազմում, և ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել տարբեր դիրքերում։ 2019 թվականին հենց Անչելոտիի համաձայնությամբ է Էլմասը տեղափոխվել «Նապոլի»։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ Ներկա պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։
Los Merengues, Realmadrid.am