Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված «Ռեալ» - «Խետաֆե» խաղը, որը պետք է կայանար փետրվարի 17-ին, կկայանա 9-ին:
Այս փոփոխությունը կապված է «Ռեալի»՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու հետ:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչները նույնպես նախատեսված են այդ օրը:
Այսպիսով, «Ռեալ» - «Խետաֆե» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am